Museum

MuseumԽաչատուր Աբովյանի տուն-թանգարան

Museum info

About the museum

 Բարի գալուստ Խ. Աբովյանի տուն-թանգարան…

 Տուն-թանգարանի ստեղծման մասին

  1938թ. ապրիլին հայ մտավորականությունը նշելու էր  Աբովյանի մահվան իննսուն ամյակը: Ուսումնական հաստատություններում զեկուցումներ ու դասախոսություններ էին հնչում  գրողի ու մանկավարժի կյանքի և գործունեության մասին: Տպագրության էր պատրաստվում Աբովյանի երկերի նոր հրատարակությունը:

  1938թ. ապրիլի 25-ին Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում է՝ Քանաքեռի այն տունը, որտեղ ծնվել էր գրողը, վերակառուցել և դարձնել նրա կյանքն ու գործունեությունը ցուցադրող ու հանրահռչակող թանգարան:

  Որոշումից 10 օր անց տուն-թանգարանի ոչ հաստիքային վարիչ է նշանակվում Քանաքեռի երեկոյան դպրոցի ուսուցիչ  Էդուարդ Հովհաննիսյանը:

  1964թ. ապրիլի 20-ի որոշմամբ  միջթանգարանային խորհուրդը նշում է, որ տուն-թանգարանը պետք է հանդիսանա ժամանակակից  թանգարանային սկզբունքով կառուցված ու կահավորված մի մշակութային  հաստատություն: Այս նույն ժամանակահատվածում  թանգարանի վերաձևավորմանը  զուգահեռ Քանաքեռ տեղափոխվեց  Ա. Տեր-Մարուքյանի 1913թ. Փարիզում կերտած Աբովյանի արձանը և  իր տեղը գտավ մեծ գրողի հայրական տան դիմաց:

  1978թ. կառուցվեց  ցուցասրահի նոր շենքը, որի հեղինակներն են՝  ճարտարապետ Լիպարիտ Սադոյանը և նախագծող Իլյա Մանուչարյանը:

    2005թ.  տուն-թանգարանը հիմնանորոգվեց, 5 տարի անց  բացվեց նոր  ցուցադրությունը՝  տոհմատունը՝ 4 հարկաբաժիններով և ցուցասրահը՝ 12 բաժիններով:

Plan your visit

  • Qanaqer 5th street, Yerevan, 0052, Armenia
  • Today:
    09:00 - 17:00
    Mon
    10:00 - 17:00
    Tue
    10:00 - 17:00
    Wed
    10:00 - 17:00
    Thu
    10:00 - 17:00
    Fri
    10:00 - 17:00
    Sat
    10:00 - 15:00
    Sun
    Closed
    Show all opening hours

Reviews

No reviews yet

Write the first review
A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.

Create your own audio tours!

Use of the system and the mobile guide app is free

Start

App preview on iOS, Android and Windows Phone