Audio tour

Audio tour Նկարիչ Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյան /Որմնանկարի համահեղինակ/
(1923 Ալեքսանդրիա - 2013 Երևան)

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1934-54թթ (ընդմիջումներով) սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, Կահիրեի գեղարվեստի բարձրագույն և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: 1953թ. Բուխարեստի երիտասարդության և ուսանողների համաշխարհային 4-րդ փառատոնում արժանացել է 2-րդ մրցանակի: 1954թ. մասնակցել է Կահիրեի սալոնների, 1958թ.` Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում արդի եգիպտական արվեստի ցուցահանդեսներին, 1959թ. և 1961թ.` Ալեքսանդրիայի բիենալեներին: 1962թ. տեղափոխվել է Հայաստան: Ստեղծագործական առաջին շրջանում պատկերել է թշվառ մարդկանց, ստեղծել նատյուրմորտներ: Նրա «Կինը խոհանոցում» (1959թ.), «Նատյուրմորտ սխտորներով» (1961թ.), «Վիշտ» (1961թ.), «Դերձակը» (1962թ.) և այլ գործեր աչքի են ընկնում զուսպ գծանկարով, գունանկարի յուրատիպ կառուցվածքով, շեշտված տխրության և առանձնության զգացումներով: «Հայկական մոտիվ» (1968թ.), «Գարուն» (1969թ.), «Անդորր» (1970թ.), «Մալիշկա գյուղը» (1970թ.), «Ջրանցքի մոտ» (1972թ.) և այլ գործերում ակնհայտ է նկարչի սերը հայկական բնաշխարհի հանդեպ: Նրա ապրումներն ու տագնապի զգացումներն առավել ընդգծված են «Նեյտրոնային ռումբին` ո'չ» (1977-78թթ), «Սումգայիթ» (1989թ.) կտավներում և «Ընտանիք» քանդակում (1989թ. տեղադրվել է Արագածի բարձունքին): 1970-ականների նատյուրմորտներում առօրեական իրերի միջոցով ստեղծել է դրամատիզմով հարուստ հուզաշխարհ` «Մանեկեն և ծաղիկներ» (1972թ.), «Նատյուրմորտ» (1973թ.), «Ձկներ և ձեռնոցներ» (1973թ.), «Գործիքներ» (1976թ.) և այլն: 1967-71թթ եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: 1988թ. ընտրվել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տալլինում, Տարտուում, Ռիգայում, Լվովում, Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, Փարիզում և այլուր: Նկարչի գործերից պահվում են Երևանի, Մոսկվայի, Ռիգայի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Բեյրութի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2003թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով: 1994թ. արժանացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, 1977թ. և 1985թ.` Հայաստանի Պետական մրցանակների: 1977թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի, 2001թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին: Մահացել է Երևանում:

 

 
 

Tour stops

Reviews

A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.

Create your own audio tours!

Use of the system and the mobile guide app is free

Start

App preview on iOS, Android and Windows Phone