Audioguía Երևանի մետրոպոլիտեն
2 sights
- Resumen de audiotour
-
Resumen de audiotour
Մետրոպոլիտեն բառը առաջացել է հունարեն «մետրոպոլիս» բառից, որ նշանակում է «գլխավոր քաղաք, մայրաքաղաք»: Առաջին մետրոն կառուցվել է ավելի քան հարյուր տարի առաջ Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում : Մետրոն քաղաքային տրանսպորտի ամենահարմար, ամենաարագընթաց և ամենահուսալի տեսակն է: Հարյուրավոր ուղևորներ շտապում են իրենց գործին, հանգիստ զրուցում են, գիրք կամ թերթ կարդում և ոչ ոք չի վախենում, թե կուշանա: Մետրոյի գնացքին չեն խանգարում ոչ փողոցների խաչմերուկները, ոչ ավտոմեքենաները, ոչ հետիոտները: Այն շարժվում է խորը գետնի տակ փորված թունելով : Մետրոպոլիտենի անհրաժեշտությունը հիմնականում զգացվում է մեկ միլիոն և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում :
Գեղեցիկ է Երևանյան մետրոն: Հայկական շինարվեստին բնորոշ հատուկ զուսպ ոճով կառուցված կայարաններն ու նախասրահները երեսպատված են հայկական բազմապիսի ու բազմագույն քարատեսակներով` տուֆերով, մարմարներով, գրանիտով`զարդարված հարթաքանդակներով :
Երևանի մետրոպոլիտենի շինարարությունն սկսվել է 1972թ. և նախագծվել է Հայպետտրանս նախագիծ և Երևան նախագիծ ինստիտուտներում: Մետրոպոլիտենը շահագործման է հանձնվել 1981 թ. մարտի 7-ին և աշխատել 5 կայարանով: Երևանի մետրոպոլիտենը 1999թ. անվանակոչվել է հայ պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով: Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա գլխավորությամբ: 1988-ի կործանարար երկրաշարժը դարձավ մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխավոր պատճառներից մեկը` դադարեցվեցին Աջափնյակ և Դավիթաշեն թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները, քանի որ Հանրապետության ամբողջ շինարարական ռեսուրսները ուղղվել էր ավերված շրջանների վերականգնմանը: - 1 «Բարեկամություն» մետրոկայարան
- 2 «Մարշալ Բաղրամյան» մետրոկայարան
- 3 «Երիտասարդական» մետրոկայարան
- 4 «Հանրապետության հրապարակ» մետրոկայարան
- 5 «Զորավար Անդրանիկ» մետրոկայարան
- 6 «Սասունցի Դավիթ» մետրոկայարան
- 7 «Գործարանային» մետրոկայարան
- 8 «Շենգավիթ» մետրոկայարան
- 9 «Չարբախ» մետրոկայարան
- 10 «Գարեգին Նժդեհ» մետրոկայարան
-
Resumen de audiotour
Մետրոպոլիտեն բառը առաջացել է հունարեն «մետրոպոլիս» բառից, որ նշանակում է «գլխավոր քաղաք, մայրաքաղաք»: Առաջին մետրոն կառուցվել է ավելի քան հարյուր տարի առաջ Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում : Մետրոն քաղաքային տրանսպորտի ամենահարմար, ամենաարագընթաց և ամենահուսալի տեսակն է: Հարյուրավոր ուղևորներ շտապում են իրենց գործին, հանգիստ զրուցում են, գիրք կամ թերթ կարդում և ոչ ոք չի վախենում, թե կուշանա: Մետրոյի գնացքին չեն խանգարում ոչ փողոցների խաչմերուկները, ոչ ավտոմեքենաները, ոչ հետիոտները: Այն շարժվում է խորը գետնի տակ փորված թունելով : Մետրոպոլիտենի անհրաժեշտությունը հիմնականում զգացվում է մեկ միլիոն և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում :
Գեղեցիկ է Երևանյան մետրոն: Հայկական շինարվեստին բնորոշ հատուկ զուսպ ոճով կառուցված կայարաններն ու նախասրահները երեսպատված են հայկական բազմապիսի ու բազմագույն քարատեսակներով` տուֆերով, մարմարներով, գրանիտով`զարդարված հարթաքանդակներով :
Երևանի մետրոպոլիտենի շինարարությունն սկսվել է 1972թ. և նախագծվել է Հայպետտրանս նախագիծ և Երևան նախագիծ ինստիտուտներում: Մետրոպոլիտենը շահագործման է հանձնվել 1981 թ. մարտի 7-ին և աշխատել 5 կայարանով: Երևանի մետրոպոլիտենը 1999թ. անվանակոչվել է հայ պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով: Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա գլխավորությամբ: 1988-ի կործանարար երկրաշարժը դարձավ մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխավոր պատճառներից մեկը` դադարեցվեցին Աջափնյակ և Դավիթաշեն թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները, քանի որ Հանրապետության ամբողջ շինարարական ռեսուրսները ուղղվել էր ավերված շրջանների վերականգնմանը:
Reseñas
Descargue la app gratuita de izi.TRAVEL
¡Cree sus propias audioguías!
La utilización del sistema y la app de guía para móvil es gratuita