Musée

MuséeՀայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա. Ալբերտ և Թովէ Բոյաջյան Ցուցասրահ

Infos Musée

À propos du musée

Սիրով հրավիրում ենք ձեզ Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ: Ցուցասրահը Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի մի մասն է: Նախքան ցուցասրահ մտնելը, մի փոքր Գեղարվեստի ակադեմիայի գործունեության մասին:
Երևանում հիմնադրված գեղարվեստի ինստիտուտը (ներկայումս` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա) բացառիկ երևույթ էր բազմադարյան հայ մշակութային կյանքում:
Հիմնադրվել է 1945 թ.-ին: Ռեկտորն է պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ունի 70 տարվա պատմություն: Իր գոյության տասնամյակների ընթացքում բուհում ձևավորվել են մնայուն արժեքներ, որոնք միավորում են դասախոսների և ուսանողների մի շարք սերունդ և բնորոշում նրա բացառիկ դերը հայ մշակույթի զարգացման գործում: Ակադեմիան մինչև 1994 թվականը գործել է թատերական ինստիտուտի հետ համատեղ, այնուհետև` առանձնացել որպես ինքնուրույն բուհ: Ներկայումս ունի երկու մասնաճյուղ` Գյումրիում և Դիլիջանում: Ակադեմիան և մասնաճյուղերն ապահովված են անհրաժեշտ արվեստանոցներով, լաբորատորիաներով, համակարգչային լսարաններով: Ունի գրադարան, ՑՈՒՑԱՍՐԱՀ: Ակադեմիայի առաքելությունն է բարձր որակավորման մասնագետներ պատրաստել արվեստի տարբեր ոլորտների համար: Ուսուցումը կազմակերպվում է հետևյալ մասնագիտություններով`
Գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, արվեստաբանություն, դիզայն, կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում, համակարգչային գրաֆիկա:

Բուհում ներդրված է կրեդիտային համակարգը: Ուսուցումը կատարվում է հետևյալ կրթական ծրագերեվ`
բակալավրի – 4 տարի տևողությամբ
մագիստրոսի – 2 տարի տևողությամբ
ասպիրանտուրա – 3 տարի տևողությամբ

Օտարերկրացիների ընդունելությունը կատարվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն: Օտարեկրացի դիմորդների համար ակադեմիայում կազմակերպվում են նախապատրաստական դասընթացներ մասնագիտական առարկաներից` գծանկարչություն, գունանկարչություն, քանդակագործություն, կոմպոզիցիա, ինչպեաս նաև ուսուցանվում են հայոց և ռուսաց լեզուներ: Այդ դասընթացները հաջողությամբ ավարտածներն ընդունվում են համապատասխան բաժինների առաջին կուրս:
Կարիք ունեցող ուսանողներին ակադեմիան ապահովում է հանրակացարանով: Պետական պատվերով ակադմիա ընդունված ուսանողները, այդ թվում նաև սփյուռքահայերը, սահմանված կարգով ստանում են կրթաթոշակ:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դռները բաց են շնորհալի, բնածին օժտվածություն ունեցող և արվեստին նվիրված յուրաքանչյուր անհատի առջև:
www.safa.am
web.facebook.com

Programmer votre visite

Pièces exposées

Objets exposés présentés avec fichier audio

Commentaires

Aucun commentaire pour l'instant

Rédiger le premier commentaire
A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.

Créez vos propres visites audio!

L'utilisation du système et de l'appli de guide mobile est totalement gratuite

Commencer

App preview on iOS, Android and Windows Phone