Museo

MuseoԷրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Info museo

Riguardo il museo

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Արգելոց-թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող  3 նշանավոր հնավայրերի` Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիմանվրա:                                                                                                                                                          «Էրեբունի» արգելոց-թանգարանն այսօր հանդիսանում է  հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում:
«Էրեբունի» թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը` պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը`  Արա Հարությունյանը:

«Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12 671 հնագիտական առարկաները՝ խմբավորված 128 հավաքածուներում:

Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական  համակարգերը,  շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ: Այն զբաղեցնում է ավելի քան 1500 քմ մակերես՝ ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը:
Թանգարանի նախասրահում  ներկայացված են Էրեբունի ամրոցի մանրակերտը, ամրոցի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայական համարվող սեպագիր քարը:

Pianifica la visita

  • Էրեբունի ամրոցի թանգարան, 38, Այվազովսկու փողոց, Էրեբունի համայնք, Yerevan, 0020, Armenia

Recensioni

A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.
  • Оксана

    1 out of 5 rating 05-24-2019

    Не обнаружила собственно путеводителя: в наличии только 8-минутное введение с общими сведениями.

Crea i tuoi audio tour!

L'uso del sistema e l'app di guida per dispositivi mobili sono gratuiti

Avvia

App preview on iOS, Android and Windows Phone