Audiotour

AudiotourԱռաջին ցուցասրահ

Արամ Խաչատրյան՝ տաղանդավոր կոմպոզիտոր, ում ստեղծագործությունները հարստացրին 20-րդ դարի երաժշտական գանձարանը: Նրա անունը հայտնի է ամբողջ աշխարհում, իսկ ստեղծագործությունները հնչում են աշխարհի տարբեր անկյուններում՝ լավագույն թատերական և համերգային բեմերում:

          Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում: Խաչատրյանի ծնողները Նախիջևանից էին. հայրը՝ Եղիա Խաչատրյանը, ծնվել էր Վերին Ազա գյուղում և 13 տարեկանում տեղափոխվել Թիֆլիս, աշխատել կազմարարական խանութում, որը հետագայում պատկանել է իրեն: Մայրը՝ Ղումաշը, Ներքին Ազա գյուղից էր: Նրանք ունեցել են 4 տղա, որոնցից երեքն իրենց նվիրել են արվեստին: Խաչատրյանի ավագ եղբայրը՝ Սուրենը, հայտնի դարձավ թատերական աշխարհում, Լևոնը երգիչ էր, իսկ Արամը դարձավ աշխարհի ամենատաղանդավոր կոմպոզիտորներից մեկը: Վաղինակը տնտեսագետ էր, մասնակցում էր սիրողական ներկայացումների: Խաչատրյանի զարմիկները նույնպես արվեստի բնագավառից էին: Սուրենի որդին՝ Կարեն Խաչատրյանը կոմպոզիտոր էր, Վաղինակի դուստրը՝ Լեյլան, դերասանուհի էր Երևանի ռուսական թատրոնում, Լևոնի որդին՝ Էմինը, հայտնի դիրիժոր էր:

          Արամը շատ աշխույժ երեխա էր, ամենից շատ սիրում էր լսել հայ աշուղներին: Ութ տարեկան հասակում ընդունվում է Սոֆյա Արգուտինսկայա-Դոլգորուկայայի պանսիոն, որտեղ նրան գրավում էին հայ գրող Ղազարոս Աղայանի որդու՝ Մուշեղ Աղայանի վարած դասերը: Ավելի ուշ՝ տաս տարեկան հասակում, ընդունվում է Թիֆլիսի առևտրական տեխնիկում և նվագում ուսանողական փողային նվագախմբում: Խաչատրյանի սերը երաժշտության հանդեպ անհաղթահարելի էր: Նա հաճախ բարձրանում էր իրենց ձեղնահարկը և տարբեր առարկաների վրա հարվածելով՝ ստանում երաժշտական ռիթմեր, ինչպես նաև հոր գնած հնամաշ դաշնամուրով վերարտադրում փողոցում լսած մեղեդիները:

          Նա առանձնակի քնքշությամբ էր հիշատակում մոր մասին: Վերջինս գեղեցիկ ձայն ուներ և սիրում էր երգել հայկական ժողովրդական երգեր:

          Սրահում Խաչատրյանների թիֆլիսյան բնակարանի պատշգամբի կրկնօրինակն է՝  հին Թիֆլիսի համայնապատկերի ֆոնով:

Tour stops

Beoordelingen

Nog geen beoordelingen

Schrijf de eerste beoordeling
A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.