Museo DILIJAN SPACE
- Download the applinks
- iOS
- Android
- Windows Phone
Información del museo
Acerca del museo
Հարգելի հյուր!
Ես Լյուդմիլա Ստարոստովան եմ` Dilijan Space-ի կուրատորը: Ուզում եմ ձեզ պատմել մի հավաքածուի մասին, որը հավաքվել է մի քանի մեթոդներով՝ արխիվներում աշխատանքի, հարցազրույցների և դաշտային հետազոտությունների միջոցով:
Dilijan Space-ը մշակութային և հետազոտական հարթակ է Դիլիջանում, որը ստեղծվել է հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ՝ Վորոնիկա Զոնաբենդի կողմից իրականացվող Դիլիջանի զարգացման ծրագրերի շրջանակներում։
Դիլիջանում նրանց առաջին նախագիծը UWC (United World Colleges) միջազգային դպրոցն էր, որը 2014 թվականից ի վեր նպաստեց Դիլիջանի ճանաչելության բարձրացմանն ամբողջ աշխարհում։
Ռուբենի և նրա կնոջ կողմից իրականացվող Դիլիջանի զարգացման ծրագրերի շարքում են նաև Դիլիջանի համայնքային կենտրոնը, Գետափնյա փողոցի գլխավոր հատակագծի մշակումը, եկեղեցու շինարարարությունը, քաղաքային այգու բարեկարգման ծրագիրը, Տուն Արմենի հյուրատունն իր պատմական միջավայրով, առաջին քաղաքային Café#2 սրճարանը, ինչպես նաև Դիլիջանի պատմության և ինքնության հետազոտությունը և հենց այդ հետազոտություններով էլ հիմնականում զբաղվում է Dilijan Space-ը։
Հետազոտության արդյունքներից մեկը հայտնի կամ մոռացված արտեֆակտերի հավաքածուն է՝ հիմնականում ճարտարապետության և շինարարության ոլորտից: Հենց դրանց մասին է պատմում աուդիոշրջագայությունը։ Այն կուղեկցի ձեզ ամբողջ ցուցահանդեսով և կպատմի յուրաքանչյուր ցուցանմուշի ծագման մասին: Սկսենք ցուցափեղկերից։
Ներս մտնելով ցուցասրահ՝ կտեսնեք 5 բաժիններից բաղկացած մեծ ցուցափեղկ: Ձախ հատվածում թիվ 1 ցուցափեղկն է։
Objetos
Objetos mostrados con sonido
-
Առողջարանային քաղաք
-
Բալնեոլոգիական հանգստավայր
-
Արդյունաբերական քաղաք
-
Քարը Դիլիջանի ճարտարապետության մեջ
-
Դիլիջանի կղմինդր
-
Փայտե ցանկապատեր
-
Եկեղեցու վերադարձ
-
«Rock» սրճարան
-
Ապագայի պատկերը. Դասավորություն
-
«Լեռնային Հայաստան» առողջարան
-
Ձախողված մոդեռնիզմ. ռադիոտեխնիկական դպրոց
-
Քաղաքի կենտրոնի տեսլականը 1965 թ
-
Ինչ տեսք կարող էր ունենալ «Մանուշակ» կինոթատրոնը
Reseñas
Descargue la app gratuita de izi.TRAVEL
¡Cree sus propias audioguías!
La utilización del sistema y la app de guía para móvil es gratuita