Введение

Введение Ցուցասրահի միջոցառումները

Հավաքածուն ամփոփում է Էդուարդ Իսաբեկյան Ցուցասրահում կազմակերպված միջոցառումները` հանդիպումներ, զրույցներ, քննարկումներ, և իհարկե ցուցահանդեսներ: 
Էդուարդ Իսաբեկյանը, ռազմաճակատից վերադառնալով, իր աշխատանքային և ստեղծագործական կյանքին զուգահեռ ծավալում է նաև մանկավարժական գործունեություն (1943 թվականից): Նա պարզապես դասախոս չէր, իսկապես ուսուցիչ էր, որն ուսանողի մոտ բացահայտում էր նրա ինքնությունը: Ուսուցումը շարունակվում էր նաև դասից դուրս, թեկուզ մեկ գավաթ գինու շուրջ, երբ նկարչությունը դառնում էր կյանքի փիլիսոփայության իմաստը։ Զարմանալի չէ, որ Էդուարդ Իսաբեկյանի ուսանողներից յուրաքանչյուրն իր ուրույն տեղն ունի հայ արվեստում:
Եվ որպես երախտիքի տուրք Իսաբեկյանի 60-ամյա մանկավարժական ավանդին` ցուցասրահում հիմք դրվեց "Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները" պատկերահանդեսային շարքին:
Այս շարքի հետ մեկտեղ անցկացվում են նաև այլ ցուցահանդեսներ, բայց իհարկե առանցքը կրկին Իսաբեկյանն է:

Tour stops

Отзывы

A minimum rating of 1 star is required.
Please fill in your name.
  • Путешественник

    5 out of 5 rating 11-09-2023

    Очень интересная выставка. Жаль, что так мало рассказано про жизненные моменты художника.

Все аудиогиды в вашем смартфоне

Опубликуйте собственный аудиотур!

Используйте систему и мобильное приложение абсолютно бесплатно

Начать

App preview on iOS, Android and Windows Phone